Ընտրատեղամասում գտնվող դիտորդը մեզ հավաստիացրեց, որ արձանագրում են այս դեպքերը։
Երեւանի Կենտրոն վարչական շրջանի 9/16 ընտրատեղամասում ՏԸՀ նախագահ Գեւորգ Սամսոնյանը նշեց, որ 12:15-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը վերջին երկու ժամում աճել է:
Հանձնաժողովի նախագահ Ամալյա Ռաֆայելյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, թե ստիպված են 100-ական օրինակով սեղանի վրա շարել, քանի որ չհրկիզվող պահարանում հնարավոր չէ տեղավորել։
Ահազանգերը վերաբերել են ընտրակաշառքին:
2021 թվականի հունիսի 20-ի Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ժամը 11:00-ի դրույթամբ, մասնակցել է ընտրության իրավունք ունեցող 2 593 572 քաղաքացիներից 316 291-ը կամ 12,2 %-ը։
Արարատի մարզի Արտաշատ քաղաքի 12/4 ընտրատեղամասում ժամը 11-ի դրությամբ կուտակումներ էին։ Հանձնաժողովի նախագահ Առուստամյան Շողիկը չէր կարողանում վերահսկել քաղաքացիների հոսքն ընտրատեղամաս։
Վերջինս, ընտրողի հավաստմամբ, օգնում էր գտնել ընտրության գալը հավաստող կտրոնը:
Բողոքի հիման վրա Սյունիքի մարզ գործուղված Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները մեկնել են Սիսիան քաղաք:
Կազմված մյուս երկու արձանագրությունը վերաբերում է քվեախցիկից դուրս քվեարկելուն և ընտրողների միջև բարձրաձայն քննարկում կազմակերպելուն։